92 տարեկանում Փարիզի իր տանը մահացել է ֆրանսիացի դերասանուհի Անուկ Էմեն։ Այդ մասին ինստագրամի իր էջում հայտնել է նրա դուստրը՝ Մանուելա Պապատակիսը։
Էմեն ծնվել է դերասան հրեաների ընտանիքում, Անրի Դրեյֆուսի և Ժենեվյեվի Սորեյայի դուստրն էր։ Մարմնավորել է բազմաթիվ դերեր, սակայն հանդիսատեսի համար Անուկ Էմեն հայտնի է դարձել ռեժիսոր Կլոդ Լելուշի՝ Կաննի 19-րդ միջազգային կինոփառատոնում «Ոսկյա արմավենի» գլխավոր մրցանակին արժանացած «Տղամարդը և կինը» ֆիլմից (1966)։