Այսօր տեղի ունեցավ մեր 3-րդ հեծանվային զբոսանքը Երեւանում. 21.7 կիլոմետր: Հեծանիվը կյանք է, հեծանիվը վայելք է, հեծանիվը առաջընթաց է. կեցցե՛ հեծանիվը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը և հրապարակել տեսանյութ։
«Հ.Գ. Մեր հեծանվային ակումբին միանալ ցանկացողները իրենց անուն ազգանունը, հեռախոսի համարը եւ իրենց լուսանկարը իրենց հեծանիվի հետ կարող են ուղարկել [email protected] էլ. հասցեով:
Ակումբի գործող կանոններն են. 0 քաղաքականություն, առավոտյան (շատ) վաղ արթնանալու կարողություն, համագործակցություն, կարգապահություն, բարեկրթություն: Այս փուլում ակումբի որոշմամբ հեծանվային զբոսանքի նվազագույն տարածությունը 20 կիլոմետր է»,- գրել է նա։