Թուրքական մամուլը անդրադարձել է Արարատ լեռանը։
Նշվել է, որ կլիմայի փոփոխությունները ազդել են նաև լեռան վրա։
Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ լեռան վրա սառցադաշտերը նվազել են ավելի քան 40 տոկոսով․ սառցադաշտերը, որոնք 1987 թվականին կազմում էին 8,42 քառ․ կմ, 2022 թվականին նվազել են մինչև 4,96 քառ․ կմ։