Հետևեք մեզ։

Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի տրամադրումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս․ Հաջիև

11:32, 19 հունիս 2024
Ֆրանսիայի կողմից Հայաստանին  զենքի տրամադրումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս․ Հաջիև

Հարավային Կովկասի հետ կապված Ֆրանսիայի քաղաքականությունը արդյունավետ չենք համարում, դա վնասակար քաղաքականություն է։  Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ֆրանսիայի ռազմականացման քաղաքականությունը քայլ է, որը կխրախուսի Հայաստանում ռևանշիստական ուժերին։ Հայաստանին զենքի տրամադրումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ՝ Ֆրանսիան պետք է պատասխանատու քաղաքականություն իրականացնի։ Հայաստանի նման երկրի զինումը ընդունելի չի համարվում»։