Հետևեք մեզ։

Շարժումն իր բովանդակությունից չի շեղվելու, դառնալու է մեր երկրում օրակարգ թելադրողը, հրապարակը չենք լքելու․ Բագրատ Սրբազան

12:19, 19 հունիս 2024
Շարժումն իր բովանդակությունից չի շեղվելու, դառնալու է մեր երկրում օրակարգ թելադրողը, հրապարակը չենք լքելու․ Բագրատ Սրբազան

Այս ժամանահատվածը մեզ ցույց տվեց, որ գործում ենք կեղտոտ համակարգի դեմ՝ իր բոլոր դրսևորումներով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բագրատ Սրբազանը։

«Սկսած համացանցային ամենաստորին աստիճանից, ձեր գումարներով, ժողովրդի գումարներով պահվող ՊՈԱԿ-ներից, լուրեր ունենք, որ սրա մեջ ներգրավված է «Վիվարո» ընկերությունը և այլ ընկերություններ։ Մեզ տեղեկություններ են փոխանցում, ես հաստատում կատարելու իրավասություն չունեմ, բայց տեղեկություններն այդպիսինն են»,-ասաց Սրբազանը։

Սրբազանը նշեց, թե կեղտոտ համակարգը բարձրացել է մինչև խորհրդարանի ամբիոն։

«Այս ամբողջ ժամանակահատվածում այդ ամբիոնը դարձել է կեղտոտ քարոզչություն, միջոց, որ մարդիկ ինքնադրսևորվեն այդ ամբիոնի վրա։ Դրանցից մեկի՝ Արթուր Հովհաննիսյանի դեմ, որը, ըստ տեղեկությունների, անցել է նաև թմրանյութերի գործով, այս օրերին մենք դատական գործընթաց ենք սկսելու վերջին հայտարարությունների համար։ Դատական գործընթաց ենք սկսել նաև մի լրագրողի նկատմամբ, որը մեզ գործակալ է անվանել»,-ասաց Սրբազանը։

Անդրադառնալով շարժման բովանդակությանը՝ Սրբազանը ասաց․ «Շարժումն իր բովանդակությունից չի շեղվելու, սա շատ կարևոր արժեքային փոփոխության մասին է, փողոցում լինելու է, կազմակերպչական ահռելի ռեսուրսներ է ներգրավվելու, դառնալու է մեր երկրում օրակարգ թելադրողը։ Առաջիկա ամիսներին, այո, մենք մենք որևէ կերպ հրապարակը չենք լքելու, դրա փորձառությունը ունենք»։