Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Բագրատ Սրբազանն անդրադարձավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանին։
Սուրեն Պետրոսյանին հանդիպել եմ հունիսի 13-ի երեկոյան, այդ դեպքից հետո, որը մեզ համար անհասկանալի մնաց։
«Խոսել եմ իր հետ, շատ մանրամասն քննարկել ենք հարցերը։ Ինքը պատմել է եղելությունը, ինչ որ եղել է։ Ես ընդունել եմ այնպես, ինչպես պատմել է, որովհետև այլ միջոց չունենք քննություն անցկացնելու։
Սուրենը խնդրեց պարզապես, որ մի քանի օրով արտերկիր պետք է մեկնի, 13-ի երեկոյան։ Բայց վերադարձին մենք շատ հարցեր ունենք Սուրենին, թե ինչ է իրականում տեղի ունեցել և որոշելու, թե այս ճանապարհը միասին անցնո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Մեր հարցերը գալիս են քաղաքական գործիչներից, լրագրողներից, մտահոգ մարդկանցից։ Ես այդ օրը բեմից էլ հայտարարել եմ, որ, ըստ մեզ հասած տեղեկությունների, Սուրեն Պետրոսյանն առևանգվել է։ Դա ինքը պետք է կարողանա հաստատել, ըստ այդմ՝ դրան համապատասխան գործընթացներ սկսել»,-ասաց Սրբազանը։