Այս շարժումը քաղաքական հենարան չունի, բոլոր փորձերը կապելու նախկինների հետ, սին են ու դատարկ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բագրատ Սրբազանը։
Սրբազանը նշեց՝ որևէ խնդիր չունի համագործակցելու բոլորի հետ։
«Ես մտերմություն ունեմ թե՛ առաջին, թե՛ երկրորդ, թե՛ երրորդ նախագահների շրջապատի հետ։ Նաև ուզում եմ շեշտել, որ թեպետ ես ընդդիմադիր եմ եղել բոլոր իշխանությունների ժամանակ, սակայն թշնամի չեմ եղել»,-ասաց նա։
Ըստ Սրբազանի՝ թերություններ եղել են բոլոր իշխանությունների ժամանակ, սակայն հայրենիք չեն հանձնել։