Հետևեք մեզ։

Տանը նստած մարդուն ինչպե՞ս են որոնում, երկու անգամ էլ ՀՀ սահմանն եմ հատել․ Տաճատ Վարդապետյանն իրեն ու որդուն որոնելու լուրերի մասին

14:47, 19 հունիս 2024
Տանը նստած մարդուն ինչպե՞ս են որոնում, երկու անգամ էլ ՀՀ սահմանն եմ հատել․ Տաճատ Վարդապետյանն իրեն ու որդուն որոնելու լուրերի մասին

Երեկ տեղեկություն հրապարակվեց, թե քաղաքացու հետ միջադեպ է տեղի ունեցել, ինչի հետևանքով որոնվում են ԱԺ նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանն ու նրա որդին։

Hayastan.news-ն այս հրապարակման կապակացությամբ մեկնաբանություն խնդրեց Տաճատ Վարդապետյանից, պարզելու համար, թե ի՞նչ է տեղի ունեցել։

Տաճատ Վարդապետյանը կտրականապես հերքեց իրեն որոնելու մասին լուրերը․ «Տանը նստած մարդուն ինչպե՞ս են որոնում։ Այդ անհեթեթությունն անգամ չեմ ուզում մեկնաբանել, բայց որպես ապացույց ասեմ, որ որոնվող մարդը երկու անգամ չի կարող հատել ՀՀ սահմանը։ Այսպես ասած՝ միջադեպ ասվածը գրանցվել է հունիսի 13-ին, ես դրանից երկու օր անց գնացել եմ իմ ծննդավայր՝ ՀՀ պետական սահմանն եմ հատել, երեկ էլ վերադարձել եմ, ի՞նչ որոնել»։

Հարցին, թե ինչ է տեղի ունեցել ի վերջո, Տաճատ Վարդապետյանն ասաց, որ իր տան ավտոտնակի մուտքը փակել է քաղաքացին՝ խոչընդոտելով իր ելքն ու մուտքը, դիմել է, որ ազատի մուտքը, մեքենան ներս է տարել, ինչից հետո քաղաքացին կրկին փակել է մուտքը։

«Մոտեցել ենք, ասել, որ բացի մուտքը, այլ տեղ կայանի՝ քանի որ ազատ տեղ կար։ Խոսակցություն է եղել, այլ բան չի եղել, գնացել այլ բաներ է պատմել, հորինել և այլն։ Իրավապահները եկան, տեսան, ամեն ինչ պարզ է»,-ասաց Վարդապետյանը։