Հետևեք մեզ։

Ռուբեն Վարդանյանին, որ այսքան ներդրում ունի մեր երկրում, կտտանքների են ենթարկում Բաքվում, Արցախի ղեկավարությանը, որոնց հետ նրանց ձեռքի հացն են կերել, բա սա ուրացում չէ՞․ Բագրատ Սրբազան

14:51, 19 հունիս 2024
Ռուբեն Վարդանյանին, որ այսքան ներդրում ունի մեր երկրում, կտտանքների են ենթարկում Բաքվում, Արցախի ղեկավարությանը, որոնց հետ նրանց ձեռքի հացն են կերել, բա սա ուրացում չէ՞․ Բագրատ Սրբազան

Ռուբեն Վարդանյանին, որը մեր երկրում այսքան ներդրում ունի, սակայն Բաքվում ենթարկում են կտտանքների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնց հետ նրանց ձեռքի հացն են կերել, հիմա լռում են, ուրացող չե՞ն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է Բագրատ Սրբազանը։

 

«Ասում էր, թող մեր ռազմագերիները երկու ամիս դիմանան, բա հիմա քանի՞ երկու ամիս է անցել։ Բա սա ուրացում չէ՞։

 

Այսօրվա խաղաղության օրակարգը մուրացիկ է, երկիրը մաս-մաս հանձնում են, նոր ասում՝ եկեք խաղաղություն կնքենք։ Այնինչ խաղաղությունը ենթադրում է իրական բանակցություն, այլ ոչ պարտադրանք»,-ասել է Սրբազանը։