Հետևեք մեզ։

Փարիզը հրահրում է զինված առճակատման հերթական փուլը Հարավային Կովկասում․ Զախարովա

15:34, 19 հունիս 2024
Փարիզը հրահրում է զինված առճակատման հերթական փուլը Հարավային Կովկասում․ Զախարովա

Փարիզը հրահրում է զինված առճակատման հերթական փուլը Հարավային Կովկասում։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից Հայաստանին CAESAR համակարգեր մատակարարելու պայմանագիրը։


Զախարովան այս պայմանագիրն անվանել է էսկալացիա հրահրելու քայլ։

 

«Ֆրանսիան չի առաջնորդվում Հայաստանի շահերով, այլ միայն ձգտում է օգտագործել տարբեր երկրների ներսում առկա տարաձայնությունները՝ որպես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու գործիք»,- ասել է նա։

 

Միևնույն ժամանակ նա Ֆրանսիային անվանել է ՆԱՏՕ-ի գաղափարախոսության դիրիժոր։