Հետևեք մեզ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական պայմանը ՀՀ Սահմանադրության փոփոխոությունն է․ Հաջիզադե

15:58, 19 հունիս 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական պայմանը ՀՀ Սահմանադրության փոփոխոությունն է․ Հաջիզադե

Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական և տևական խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխոությունն է, որը հստակ հղում է անում Հայաստանի անկախության ակտին, որը կոչ է անում «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորմանը»։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի տարածած հայտարարության մեջ՝ ի պատասխան ՀՀ ԱԳՆ հայտարարությանը։

 

«Հայաստանի արտաքին գործերի նախարարության տրամաբանությունը, թե այս խնդիրը կարելի է անտեսել, ցույց է տալիս, որ այս երկիրը շահագրգռված չէ տեւական խաղաղությամբ և միայն փորձում է այս իրավիճակը պահել որպես պահեստային տարբերակ՝ հետագայում Ադրբեջանի դեմ կրկին ագրեսիա սկսելու համար»,- ասված է Հաջիզադեի հայտարարության մեջ։