Ֆրանսիայի իշխանություններն Անդրկովկասում հրահրում են զինված առճակատման նոր փուլ՝ ձգտելով հասնել բացառապես իրենց քաղաքական նպատակներին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Հայաստանի կողմից ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային կայաններ գնելու հայտարարված ծրագրերի ֆոնին։
Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավարը նախօրեին ասել էր, որ Հայաստանը Ֆրանսիայի հետ պայմանագիր է կնքել ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի գնման համար, որոնք Փարիզը մատակարարում է Կիևին։ Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ֆրանս-գերմանական KNDS պաշտպանական կոնցեռնի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին։ Պայմանագրի մանրամասները չեն բացահայտվել։
«Փարիզը հրահրում է զինված առճակատման հերթական փուլը Հարավային Կովկասում, դա անում է տարբեր ձևերով: Ֆրանսիայի իշխանությունները չեն առաջնորդվում Հայաստանի շահերով»,-ասել է Զախարովան։
Փարիզը, նրա խոսքերով, «ձգտում է օգտագործել առկա տարաձայնությունները, հակասությունները երկրների ներսում կամ երկրների միջև՝ որպես գործիք՝ բացառապես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու համար»: