«Ոչ մի սահման չճանաչող Հայաստանի համար ադրբեջանցի զինվորների գրաված դիրքերը ներկայացնել որպես իրենց գյուղերի տարածքներ և Ադրբեջանին մեղադրել օկուպացիայի մեջ, անհեթեթ է»։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի տարածած հայտարարության մեջ։
«Հասկանալի է, որ Ֆրանսիայի պես երկրները, որոնք իբր խաղաղության կողմնակից են և մրցում են Հայաստանին զենք մատակարարելու հարցում, ի հեճուկս իր պաշտպանունակության բարձրացմանն ուղղված Հայաստանի հայտարարությունների, ծառայում են Հայաստանը լարվածության և սպառնալիքների նոր օջախի վերածելուն։ Հաշվի առնելով, որ այս քաղաքականությունը նպաստում է Հայաստանի հաջորդ հնարավոր ագրեսիային, կարևոր է ձեռնպահ մնալ այդ քայլերից, քանի դեռ ուշ չէ»,- ասել է նա։