Հետևեք մեզ։

Տնից առևանգել են 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը․ Փաստինֆո

17:17, 19 հունիս 2024
Տնից առևանգել են 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը․ Փաստինֆո

Այսօր առավոտյան իր իսկ տնից առեւանգել են 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը՝ Արմեն Հովսեփյանին։ Ինչ-որ անձինք մուտք են գործել տուն ու նրան տարել՝ առանց ընտանիքի անդամներին տեղեկացնելու, թե ուր են տանում, գրում է «Փաստինֆոն»։

«Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Արմեն Հովսեփյանին անհայտ ուղղությամբ տանելու մասին ընտանիքի անդամներն ահազանգել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին՝ խնդրելով պարզել իրենց որդու գտնվելու վայրը։ Քիչ անց պարզ է դարձել , որ Արմեն Հովսեփյանին տեղափոխել են Դիլիջան, որտեղից Երևան՝ ամենայն հավանականությամբ, ՀՀ Քննչական կոմիտե»,-գրել է կայքը: