Հետևեք մեզ։

Գավառ-Մարտունի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա զոհ (լուսանկարներ)

17:52, 19 հունիս 2024
Գավառ-Մարտունի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա զոհ (լուսանկարներ)
Հունիսի 19-ին, ժամը 15։10-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին բախվել են «SHACMAN» (վարորդ՝ Հ․ Կ․) և «BMW» (վարորդ՝ Ի․ Ն․, ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ Ի․ Ն․-ն տեղում մահացել է։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի օգնությամբ «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։