Հետևեք մեզ։

Պատմության դասագրքերը փոխվում են․ ԿԳՄՍ նախարար

18:10, 19 ապրիլ 2023
Պատմության դասագրքերը փոխվում են․ ԿԳՄՍ նախարար

 Պատմության դասագրքերը փոխվում են։ Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի  և արդյունքների քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

 

«ՀՀ վարչապետը երեկ էլ նշեց, որ Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, ձախողել է պատմագրության դպրոց ստեղծելու հարցում՝ ըստ էության՝ արձանագրելով, որ հայ պատմագիտական միտքը մեզնում կամ բացակայում է, կամ կաղապարված է խորհրդային պատմագիտության մտքում։ Մեր պատմության դասագրքերը հեռանկարում վերանայվելո՞ւ են»,-հարցրեց ՔՊ-ական Ջուլհակյանը։

 

ԿԳՄՍ նախարարն ասաց՝ պատմության դասագրքերը, այո, փոխվում են․ «Փոխվել է առաջին հերթին չափորոշիչը, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է ունենանք ամբողջությամբ նոր դասագրքեր և պատմությունը դրանք շարքում է։ Եվ քանի որ պատմության մասով էապես է փոխվել, ինչպես վարչապետը նշեց՝ մենք հայեցակարգային փոփոխության կարիք ունենք, որ մեր պետության շուրջ կառուցենք մեր կրթությունը։ Այդ իմաստով՝ պատմությունն այն առանցքային առարկաներից է, որ պետք է  իրականացվի այդ փոփոխությունը»,-ասաց Անդրեասյանը։