Հետևեք մեզ։

Ամրակայվում է Սյունիքի մարզի Շիկահողի պատմական կամուրջը

19:50, 19 հունիս 2024
Ամրակայվում է Սյունիքի մարզի Շիկահողի պատմական կամուրջը

Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում իրականացվում են Կապան համայնքի Շիկահողի կառուցված կամրջի ամրակայման և նորոգման աշխատանքները (տեղական նշանակության)։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հուշարձանի գիտանախագծային փաստաթղթերի մշակման և ամրակայման աշխատանքներն իրականացվում են «Երկիր և մշակույթ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցների հաշվին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համաձայնեցմամբ։

ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 5-րդ նիստում քննարկվել է պատմական կամրջի ամրակայման էսքիզային նախագիծը և ստացել դրական եզրակացություն (հեղինակ՝ վերականգնող ճարտարապետ Լևոն Վասիլյան)։ Սահմանված կարգով՝ լիազոր մարմնի կողմից տրվել է հուշարձանի ամրակայման և նորոգման թույլտվությունը։

Հիշեցնենք, որ Շիկահող գյուղի 19-րդ դարի (1886 թ․) կամուրջը կառուցվել է նույնանուն գետակի վրա: Այն միաթռիչք է, ճակատային պատերը և թաղերը կառուցված են կոպտատաշ բազալտով և գետաքարերով, իսկ թաղի եզրակամարները՝ սրբատաշ բազալտով։