Հետևեք մեզ։

Լինել միասնական ու անկոտրում․ Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է արցախահայության հետ

22:10, 19 հունիս 2024
Լինել միասնական ու անկոտրում․ Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է արցախահայության հետ

Այսօր` հունիսի 19-ին տեղի է ունեցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հերթական հանդիպումը արցախահայության հետ: Այդ մասին հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից։

«Այսօրվա հանդիպումը կայացավ քաղաք Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու ներքնասրահում:

Սրբազան հոր առաջնորդությամբ մեկնարկը տրվեց տերունական աղոթքով: Վրթանես Սրբազանն իր օրհնանքի և գոտեպնդման խոսքերը բերեց ներկաներին` հորդորելով լինել միասնական ու անկոտրում:

Հանդիպմանը ելույթ ունեցան նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակի փոխտնօրեն տիկին Ազատուհի Սիմոնյանը:

Հանդիպման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան բարձրացնելու իրենց հուզող հարցերն ու այն բոլոր խնդիրները, որոնց առերեսվում է այսօր արցախահայությունը»,- նշված է հաղորդագրությունում: