Հետևեք մեզ։

Եվրո-2024. Շվեյցարիա-Շոտլանդիա հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

00:59, 20 հունիս 2024
Եվրո-2024. Շվեյցարիա-Շոտլանդիա հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում այսօր կայացավ Շվեյցարիա-Շոտլանդիա հանդիպումը։

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշով։

 

Գոլերի հեղինակներ դարձան Սքոթ Մաքթոմինան և Շաքիրին:

Այսպիսով, երկրորդ տուրից հետո A խմբում առաջատարը Գերմանիան է՝ 6 միավորով, Շվեյցարիան երկրորդն է՝ 4 միավոր, Շոտլանդիան ունի մեկ միավոր, իսկ Հունգարիան դեռ միավոր չի վաստակել։