Հետևեք մեզ։

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը

10:01, 20 հունիս 2024
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը

Մոսկվան ակնկալում է՝ Երևանը կհասկանա, որ ՀԱՊԿ պլատֆորմը բոլոր հնարավորություններն ընձեռում է համագործակցության համար տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերում։

 

ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` մեկնաբանելով կազմակերպության Արտաքին գործերի խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը։ 


«Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերները, դաշնակիցները այնուամենայնիվ կհասկանան, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների համագործակցությունն է, և ՀԱՊԿ հարթակը դրա համար բոլոր հնարավորությունները տալիս է»,- ասել է Գալուզինը։