Մոսկվան ակնկալում է առաջիկայում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։
«Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու հրամաններ են տրվել, Բալիում ևս գլխավոր հյուպատոսություն է բացվելու, կազմակերպչական և տեխնիկական աշխատանք է տարվում»,- նշել է փոխնախարարը։
Հայաստանում գլխավոր հյուպատոսության բացման մոտավոր ժամկետների մասին ճշտող հարցին ի պատասխան՝ դիվանագետը ասել է, որ դա սպասվում է «մոտ ապագայում»։