Հետևեք մեզ։

Մեղրիի համայնքապետը Իրանի գլխավոր հյուպատոսի հետ քննարկել է հայ- իրանական սահմանի, մաքսատան աշխատանքների և այլ հարցեր

19:58, 19 ապրիլ 2023
Մեղրիի համայնքապետը Իրանի գլխավոր հյուպատոսի հետ քննարկել է հայ- իրանական սահմանի, մաքսատան աշխատանքների և այլ հարցեր

Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը եւ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Խաչատուր Անդրեասյանը այսօր հանդիպել են ՀՀ-ում  Իրանի Իսլամական Հանրապետության  գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին։ Այս մասին տեղեկանցում է Մեղրիի համայնքապետարանը։

Համայնքապետը նշել է, որ հանդիպումը ամուր հիմք է ստեղծում  հետագա համագործակցության, միասնական նախաձեռնությունների, համատեղ գաղափարների ու ծրագրերի իրականացման համար:

 

Համայնքի ղեկավարը ու հյուպատոսը քննարկել են Մեղրի համայնքի եւ ԻԻՀ միջեւ տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող խնդիրներ: Երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունը առավել խորացնելու եւ ամրապնդելու նպատակով քննարկվել է Մեղրի համայնքի եւ ԻԻՀ որեւէ քաղաքի հետ քույրացման գաղափարը` հատկապես կարեւորելով հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը այդ գործընթացում:

 

Համագործակցության շրջանակներում կարեւորելով կրթական, մշակութային, զբոսաշրջային ոլորտները զարգացնելու եւ հատկապես երիտասարդությանը այդ ոլորտներում ներգրավվելու միտումները` պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպել փոխադարձ ճանաչողական այցեր:

 

Քննարկել են Հայ-Իրանական սահմանի, մաքսատան աշխատանքների եւ ազատ տնտեսական գոտու արդյունավետության հետ կապված մի շարք հարցեր: