Հետևեք մեզ։

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը

12:05, 20 հունիս 2024
Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը

80 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է է դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը։

«Կյանքից հեռացավ հայ թատրոնի թագուհին,անկրկնելի, մեծ դերասանուհին՝ մեր չքնաղ Վիոլետա Գևորգյանը։

Հայոց թատրոնը որբացավ նրա կորստով։ Լռեց բալի շուրթերով մեր հրաշքը»,-հաղորդել է ամերիկաբնակ լրագրող Նունե Ավետիսյանը:
 
Վիոլետա Գևորգյանը շուրջ 20 դերեր է խաղացել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:  Առաջին գլխավոր դերը եղել է «Աննա Ֆրանկի օրագիրը» պիեսում։ Երկար տարիներ է, ինչ ապրում էր ԱՄՆ-ում։