Պահպանելով ՀՀ կառավարության սահմանած ծառայողական ավտոմեքենաների թվի և բաշխվածության նորմերը՝ ՀՀ ԱԳՆ-ն ձեռք է բերում նոր ավտոմեքենա։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ մեծ է ՀՀ ժամանած օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ուղեկցող պատվիրակությունների թիվը և այդ ամենը նկատի ունենալով՝ ԱԳՆ-ն Հայաստան է ներմուծել Բելգիայում ՀՀ դեսպանության կողմից գնված 2019թ. արտադրության BMW X3 մակնիշի ավտոմեքենան։
Մեքենայի մաքսազերծումն արժե շուրջ 3 մլն 975 հազար դրամ է, գումարը հատկացվել է նախարարությանը։