Հետևեք մեզ։

Պուտինը դեռ չի հասցրել անուններ տալ Կիմ Չեն Ընից նվեր ստացած շներին

12:39, 20 հունիս 2024
Պուտինը դեռ չի հասցրել անուններ տալ Կիմ Չեն Ընից նվեր ստացած շներին

Պխունսան ցեղատեսակի շները, որոնք ՌԴ նախագահին նվիրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, դեռևս անուններ չեն ստացել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

Պատասխանելով հարցին՝ որտեղ են ապրելու շները, Պեսկովը նշել է․ «Մոսկվայում»։

 

Կրեմլի արարողակարգի նախկին ղեկավար Վլադիմիր Շևչենկոն էլ իր հերթին մեկնաբանել է այս նվերը՝ նշելով, որ երկրի ղեկավարների մակարդակով կենդանիները որպես նվեր սովորաբար ընկերական քայլի նշան են։