Հետևեք մեզ։

Պուտինը խոսել է Ռուսաստանի և Վիետնամի հարաբերությունների զարգացման մասին

12:57, 20 հունիս 2024
Պուտինը խոսել է Ռուսաստանի և Վիետնամի հարաբերությունների զարգացման մասին

Ռուսաստանի և Վիետնամի միջև հարաբերությունները զարգանում են փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու ոգով։ Այս մասին ռուս-վիետնամական բանակցությունների արդյունքներով հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։


«Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս ավանդաբար բարեկամական ռուս-վիետնամական համապարփակ ռազմավարական հարաբերությունների, ռազմավարական գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման հարցերին, և այդ հարաբերությունները շարունակում են զարգանալ աստիճանաբար՝ հավասարության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու ոգով»,- ասել է Պուտինը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանին և Վիետնամին միավորում են ընդհանուր պատմության էջերը, և հաջորդ տարի լրանում է դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակը։