Հետևեք մեզ։

Նուռնուս գյուղի ամառանոցներից մեկում՝ լողավազանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

13:25, 20 հունիս 2024
Նուռնուս գյուղի ամառանոցներից մեկում՝ լողավազանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

Երեկ՝ հունիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուռնուս գյուղի ամառանոցներից մեկում դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` ոստիկանները Նուռնուս գյուղի Սևան Այգեգործական 6-րդ թաղամասի տներից մեկում՝ լողավազանի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: