Հետևեք մեզ։

Արևմուտքը պատրաստվում է «դուրս գրել» Զելենսկիին, այդ պաշտոնում հավանական թեկնածուն Զալուժինն է

13:36, 20 հունիս 2024
Արևմուտքը պատրաստվում է «դուրս գրել» Զելենսկիին, այդ պաշտոնում հավանական թեկնածուն Զալուժինն է

Վաշինգտոնում կարծում են, որ Վլադիմիր Զելենսկիին փոխարինելու ամենահարմար թեկնածուն Ուկրաինայի Զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնինն է։ Риа Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։

«Արևմուտքը պատրաստվում է «դուրս գրել» Զելենսկիին․ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը հայտնում է, որ ստացված տեղեկատվության համաձայն՝ Վաշինգտոնը և նրա արբանյակները գոհ են ստեղծված իրավիճակից»,- պարզաբանել է հատուկ ծառայությունը։


Ինչպես ընդգծել են գերատեսչությունում, «Զելենսկին չի կարողանա խուսափել Եվրոպայում լայնածավալ պատերազմի սանձազերծման պատասխանատվությունից, և նրա արևմտյան տերերը հեշտությամբ կզոհաբերեն նրան, երբ Ռուսաստանը ամրապնդի իր հաջողությունները մարտի դաշտում և ուժասպառ ու բարոյալքված ուկրաինական զորքերը կհայտնվեն անելանելի վիճակում».


«Նման պայմաններում Ռուսաստանին «ծնկի բերելու» իր մտադրության մասին հայտարարություններով Զելենսկին փորձում է բուռն գործունեության տպավորություն ստեղծել և գոնե ինչ-որ կերպ արդարացնել իշխանության յուրացումը»,- նշել է գերատեսչությունից։

 

Աղբյուրը նշում է, որ միևնույն ժամանակ գնալով պարզ է դառնում, որ Սպիտակ տունը շուտով կհրաժարվի Զելենսկիին իշխանության ղեկին պահելուց։ Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, ամերիկյան վարչակազմը կգնա նման քայլի, երբ սպառի Զելենսկու «օգտակարությունը» իր ծրագրերի համար և գիտակցի «Ռուսաստանի ռազմավարական պարտությանհույսերի ապարդյունությունը»։

 

«Սպիտակ տունը չի վարանի նրան նետել պատմության աղբանոցը և փոխարինել ուկրաինացի քաղաքական գործիչներից մեկով, ով ընդունելի կլինի Մոսկվայի հետ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար», - եզրափակել է հետախուզական ծառայությունը։