Հետևեք մեզ։

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, կարկուտ

14:40, 20 հունիս 2024
Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, կարկուտ

Երևանում հունիսի 20-ին երեկոյան ժամերին և 21-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

Հունիսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հունիսի 20-ին կեսօրից հետո, 21-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, Շիրակում, Լոռիում և Տավուշում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 21-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։


Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։