Հետևեք մեզ։

Հայաստանը դեռ պատասխան չի ստացել Ադրբեջանից՝ մեկ ամսում խաղաղության պայմանագիրը ստորագրելու առաջարկի վերաբերյալ. Միրզոյան

15:29, 20 հունիս 2024
Հայաստանը դեռ պատասխան չի ստացել Ադրբեջանից՝ մեկ ամսում խաղաղության պայմանագիրը ստորագրելու առաջարկի վերաբերյալ. Միրզոյան

Հայաստանը դեռ պատասխան չի ստացել Ադրբեջանից՝ մեկ ամսում ամփոփելու և խաղաղության պայմանագիրը ստորագրելու առաջարկի վերաբերյալ։

 

Այս մասին  Վիլնյուսում լիտվացի գործընկերոջ հետ ճեպազրույցում  ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

 

«Երևանը կարևորում է համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ավարտը և պատրաստ է այն ստորագրել այն մեկ ամսվա ընթացքում»,- ասել է նախարարը։ 

 

«Բացի այն, որ Բաքուն չի արձագանքել, նաև նոր պահանջներ է առաջադրում։ Դրանք առնվազն հարցեր են առաջացնում Ադրբեջանի անկեղծության և տարածաշրջանում խաղաղության հասնելու ցանկության առումով»,- ասել է Միրզոյանը։