Բուլղարիայի խորհրդարանի նախագահ է ընտրվել «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցության և Ժողովրդավարական ուժերի միություն դաշինքի պատգամավոր Ռայա Նազարյանը քվեարկության երրորդ փուլում։ Նրա թեկնածությունը պաշտպանել է 131 պատգամավոր, դեմ է եղել 66-ը, ձեռնպահ՝ 39-ը։
Նրա հիմնական մրցակիցը՝ «Վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Պետար Պետրովը, ստացել է 54 պատգամավորի ձայն։ Ընդհանուր առմամբ, խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրվել են չորս քաղաքական միավորումների թեկնածուներ։ Բուլղարիայի խորհրդարանում նախագահի ընտրությունը տևել է երկու օր։
Հունիսի 9-ին Բուլղարիայում ընտրվել է Ժողովրդական ժողովի նոր կազմը, իսկ հունիսի 19-ին պատգամավորները սկսեցին կատարել իրենց պարտականությունները՝ խոստանալով «պահպանել երկրի Սահմանադրությունն ու օրենքները և իրենց բոլոր գործողություններում առաջնորդվել երկրի շահերով»։