Հետևեք մեզ։

Հրադադարի ռեժիմը երկու անգամ խախտվել է Մարտակերտի և Ասկերանի շրջաններում․ ՌԴ ՊՆ

21:15, 19 ապրիլ 2023
Հրադադարի ռեժիմը երկու անգամ խախտվել է Մարտակերտի և Ասկերանի շրջաններում․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում առաջադրանքների կատարումը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։ Հայտնում են ՌԴ ՊՆ տեղեկագրում։

 

Հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Մարտակերտի և Ասկերանի շրջաններում: Տուժածներ չկան։