Հունիսի 20-ին «Էդգար» փոթորիկը հարվածել է Մոսկվային և մարզին։ Մերձմոսկովյան Լոբնյա քաղաքում պտտահողմեր են գոյացել, իսկ մայրաքաղաքում մի քանի ծառ է շրջվել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան բազմաթիվ վիրավորներ, վնասվել են մեքենաներ: Հորդառատ անձրևի, քամու ուժգնացման պատճառով հայտարարվել է վտանգի «նարնջագույն» աստիճան:
Նախօրեին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նախազգուշացրել էր մայրաքաղաքի բնակիչներին, որ նրանց սպասում է «էքստրեմալ եղանակային պայմանների ևս մեկ փորձություն»։
Իր հերթին TASS-ը գրում է, որ Մոսկվայում հզոր փոթորիկի եւ տեղատարափ անձրեւի հետեւանքով, նախնական տվյալներով, երկու մարդ է մահացել, կա 10 տուժած։