Հետևեք մեզ։

Ծառի ընկնելու հետևանքով վնասվել է ցածր ճնշման գազատար. Վանաձորի որոշ հասցեներում գազանջատում է

20:29, 20 հունիս 2024
Ծառի ընկնելու հետևանքով վնասվել է ցածր ճնշման գազատար. Վանաձորի որոշ հասցեներում գազանջատում է
Ծառի ընկնելու հետևանքով վնասվել է ցածր ճնշման գազատար, ինչի պատճառով հունիսի 20-ին՝ ժամը 17:45-ից, դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան, Դեմիրճյան, Խորենացու, Երկաթուղայինների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
 
«Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի»,- ասված է «Գազպրոմ Արմենիա»-ի տարածած հաղորդագրության մեջ։