Սոչիում չորրորդ օրն է՝ փնտրում էին ծովափից անհետացած 20-ամյա աղջկան, ով մեկնել էր հանգստի։ Մասնագետների որոնողափրկարարական աշխատանքները բարդացրել էր ծովի փոթորիկը։ Քիչ առաջ ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ փրկարարները ծովում հայտնաբերել են աղջկա դի, որը ենթադրաբար խեղդվել է հունիսի 16-ին Սոչիում, նրա ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Որոշ աղբյուրներ նշում են, որ դա որոնվող աղջկա մարմինն է։
Սոչիում հայտնաբերել են 4 օր առաջ ծովում անհետացած 20-ամյա աղջկա մարմինը
00:19, 21 հունիս 2024