Հետևեք մեզ։

Աժդահակ լեռ բարձրացած արշավականների 22 հոգանոց խումբը չի կարողացել իջնել

07:37, 21 հունիս 2024
Աժդահակ լեռ բարձրացած արշավականների 22 հոգանոց խումբը չի կարողացել իջնել

Հունիսի 20-ին, ժամը 21։18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աժդահակ լեռան վրա՝ Ակնա լճի մոտակայքում, արշավականների խումբը (22 հոգի) եղանակային վատ պայմաններից ելնելով չեն կարողանում լեռն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
 
Փրկարարներն արշավախմբին տեղափոխել են մոտակա բնակավայրեր։