Հետևեք մեզ։

Այսօրվա իմ ասուլիսը չեղարկվում է․ Սուրեն Պետրոսյան

10:25, 21 հունիս 2024
Այսօրվա իմ ասուլիսը չեղարկվում է․ Սուրեն Պետրոսյան

Սուրեն Պետրոսյանը հայտնել է, որ տեխնիկական պատճառներով պայմանավորված իր այսօրվա ասուլիսը չեղարկվում է․


«ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ,


այսօրվա իմ ասուլիսը չեղարկվում է տեխնիկական պատճառով, սակայն, հարգելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաև բազմաթիվ լրագրողների հնչեցրած հարցադրումները ինչպես շարժման հետագա անելիքների, այնպես էլ վերջին օրերին իմ շուրջ տեղի ունեցող տեղեկատվական աղմուկի, ուղղորդված արշավի և այլ տարբեր հարցերի վերաբերյալ, կրկին պատրաստակամություն եմ հայտնում պատասխանելու բոլոր այդ հարցերին այլ ձևաչափով, ձեզ հարմար պահի, հարգելի´ լրագրողներ:


Ես հավատարիմ եմ այն սկզբունքներին, որոնցով մեկնել եմ Կիրանց և Ոսկեպար:


Ես իմ ուղուց չեմ շեղվելու»: