Հետևեք մեզ։

Ալիևը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության մասին

10:39, 21 հունիս 2024
Ալիևը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության մասին։

«Բարձր գնահատելով խաղաղության օրակարգին նպաստելու ԱՄՆ վճռականությունը՝ Ալիևը նշել է Հայաստանի սահմանադրության, համապատասխան օրենքների և ներքին իրավական ակտերի հիման վրա Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին վերջ դնելու կարևորությունը՝  խաղաղության օրակարգն առաջ մղելու համար»,- ասված է Ալիևի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

 

Բլինկենն Ալիևի հետ հեռախոսազրույցում նշել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի անհապաղ կնքման կարևորության մասին