Հետևեք մեզ։

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի իրավական քաղաքականության հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել խորհրդարանի լուծարմանը

11:24, 21 հունիս 2024
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի իրավական քաղաքականության հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել խորհրդարանի լուծարմանը

Ադրբեջանում պետք է անցկացնել խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին այսօր կայացած հանդիպմանն ասել է Միլլի Մեջլիսի առաջին փոխխոսնակ Ալի Հուսեյնլին։

 

Խորհրդարանի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի նախագահն ասել է, որ հարկավոր է խորհրդարանը ձևավորել նախքան COP-29 համաժողովը։

 

«Նոյեմբերին դա կարող է դժվար լինել ապահովել: Այս առումով նպատակահարմար ենք գտնում դիմել նախագահին՝ Միլլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով»։