Հետևեք մեզ։

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:26, 21 հունիս 2024
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝

Հունիսի 21-ի ցերեկը, 22-23-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 24-ին և 26-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Հունիսի 21-ի ցերեկը, 22-26-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։