Հետևեք մեզ։

Հայաստանի և Բելառուսի ժողովուրդներն արժանի են ազատ և եվրոպական ապագայի․ Բելառուսի ընդդիմության առաջնորդ

12:30, 21 հունիս 2024
Հայաստանի և Բելառուսի ժողովուրդներն արժանի են ազատ և եվրոպական ապագայի․ Բելառուսի ընդդիմության առաջնորդ

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխոնովսկայան X-ի միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման վերաբերյալ։

«Ինձ համար մեծ պատիվ էր Վիլնյուսում հանդիպել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Շնորհակալություն եմ հայտնել Հայաստանին՝ Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ հաստատուն դիրքորոշման համար և հույս եմ հայտնել, որ Հայաստանի և մեր ժողովրդավարական ուժերի միջև սերտ համագործակցությունը կշարունակվի: Հայաստանի և Բելառուսի ժողովուրդներն արժանի են ազատ, ժողովրդավարական և եվրոպական ապագայի»,- գրել է Տիխանովսկայան:

Վերլուծական