Հայաստանը ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չի ուղարկել, հետևաբար այդ հարցը և հնարավոր հետևանքները ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդում չեն քննարկվել, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Պատասխանն է՝ ոչ, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել, քանի որ համապատասխան հարցում չի ստացվել»,- ասել է Լավրովը ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո իր ճեպազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե քննարկվե՞լ է կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու կարգը։
Նրա խոսքով՝ նման քայլի հնարավոր հետեւանքները չեն քննարկվել։
«Կռահելը, եթե միայն, եթե միայն, դիվանագիտության ավանդույթների մեջ չէ: Այո, այսօր հայ նախարարը ներկա չէր հանդիպմանը, բայց Հայաստանից չկար որևէ փաստաթուղթ, որևէ պաշտոնական քայլ, որը հարկ կդարձներ քննարկել չեղածի հետևանքները»,- նշել է նա։