Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն ասել է, որ Հայաստանը եղել և մնում է կազմակերպության դաշնակիցը, պարտավորությունները Երևանի նկատմամբ մնում են անփոփոխ։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, և Հայաստանի հանդեպ մեր բոլոր պարտավորությունները մնում են, բայց կազմակերպությանն անդամակցելու հարցը երկրի ինքնիշխան իրավունքն ու որոշումն է»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Իմանգալի Տասմագամբետովը նաև հույս է հայտնել, որ Հայաստանը կհստակեցնի իր կարգավիճակը կազմակերպությունում։
«Կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ամեն դեպքում կպարզաբանի իրավիճակը, և պաշտոնական որոշում կկայացվի՝ լինել կազմակերպության մաս, թե ոչ»,- ասել է նա։