Հետևեք մեզ։

Գույքի փոխհատուցման դիմումով մարդիկ 3 անգամ նշում են՝ գույքային և ոչ գույքային պահանջ չունեն․ այդպես պատասխանատվության բեռը թողնվում է նրանց վրա․ Սրբազանը՝ Կիրանցում

14:08, 21 հունիս 2024
Գույքի փոխհատուցման դիմումով մարդիկ 3 անգամ նշում են՝ գույքային և ոչ գույքային պահանջ չունեն․ այդպես պատասխանատվության բեռը թողնվում է նրանց վրա․ Սրբազանը՝ Կիրանցում

 

Կիրանցում մարդկանց ահաբեկել են, մատնել են անհուսության՝ ասելով, որ եթե չանեք, թուրքը գալու է, տանի։ Ուժով, վախեցնելով, փողով, փոխհատուցման դիմումն այնպես է, որ 3 անգամ մարդը խնդրում է այն մասին, որ ես չունեմ գույքային և ոչ գույքային պահանջներ և ինքն է խնդրում, այդպես պատասխանատվության ամբողջ բեռը դնում են մարդու վրա, դե փաստաթուղթ է, բայց իրենց կազմած փաստաթուղթն է։ Այս մասին կիրանցցիների հետ հանդիպմանը լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

 

«Մարդկանց մատնում են ճարահատության, որ ստիպված լինեն որոշումներ կայացնել։ Սա ամենասարսափելի է, գյուղը բաժանել են երկու մասի, ոմանց դարձրել են «ոչ հայրենասեր», ոմանց՝ հայրենասեր։ 


Այս ամբողջ սահմանապահ գյուղերում մի բան կար, որ բոլորին կապում էր, դա սահմանն էր։ Հիմա այդ սահմանն էլ է բաժանել մարդկանց։ Հիմա մի մասը որակվում են հայրենասերներ, մի մասը՝ ոչ հայրենասերներ։ Այս մարդիկ քանդել են մարդկանց հասարակական ընկալումները։ Սա ամբողջ Հայաստանում է այսպես»,-ասաց Սրբազանը։