Շարժումը մարելու վերաբերյալ Սուրեն Պետրոսյանի ձևակերպումն այլ է եղել: Այս մասին Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
«Երեկ էլ եմ հանդիպել Սուրենին, երկար խոսել ենք։ Բոլորը ջղերի վրա են, զգացումների մեջ՝ դեպի բարին գնալու, այս շարժումը ավարտին հասցնելու։ Մենք էլ համբերատար չենք, չէ՞, միգուցե ինձնից էլ է կախված, առաջին պատասխանատուն ես եմ, և՛ պատասխանատուն, և՛ մեղավորը»,-ասաց Սրբազանը։