Արցախի ներկայացուցչության դիմաց իրավիճակը կրկին լարվել է։ Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են ՆԳՆ հատուկ ստորաբաժանման ծառայողները կոտրում Արցախի ներկայացուցչության դարպասները։
Տեղեկություններ կան, որ նրանք պատրաստվում են առգրավվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական ավտոմեքենան։