Հետևեք մեզ։

Առգրավվել է Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենան. փաստաբանը մանրամասնում է

15:07, 21 հունիս 2024
Առգրավվել է Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենան. փաստաբանը մանրամասնում է

Մեզ ոչ մեքենան առգրավվելու որոշում են ցուցադրել, ոչ դրա վերաբերյալ արձանագրություն են կազմել, ոչ դատարանի որոշում կա, քննիչը ներկայացել է, ներս են հրավիրել և նրանք որևէ կերպ չեն պարզաբանել, որ պատրաստվում են բռնի ուժ կիրառելով առգրավվել նախագահին սպասարկող մեքենան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։

 

«Այսպես ասած, քննիչը խաբելով մուտք է գործել և իմանալով, որ աշխատակիցը դարպասը բացելու լիազորություն չունի, հրավիրել են հատուկջոկատայինների և այս գործողությունը կատարել։ Արձանագրությունը դեռ նոր են կազմում, դեռ չեմ ծանոթացել, չեմ ստորագրել։ Քանի դեռ որևէ որոշման մենք չենք ծանոթացել, այն իրավական ուժ չունի։ Առգրավվել են Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենան»,-ասաց Երիցյանը։