ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է հայտարարություն, որում ներկայացված են ՀՀ մոտեցումները, այդ թվում՝ «երկու պետություն» սկզբունքի մասով: Հանրային լրացուցիչ մեկնաբանություն չունենք: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ Պաղեստինի Պետության ճանաչման վերաբերյալ:
«Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել Պաղեստինի Պետության ճանաչման վերաբերյալ։
Իսրայելի ԱԳՆ-ն էլ նկատողություն է հղել և ԱԳՆ է հրավիրել Թել Ավիվում Հայաստանի դեսպանին Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին Երևանի հայտարարությունից հետո։