Երևանի «Ալաշկերտ»-ը նորից կմարզի Աբրահամ Խաշմանյանը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Խաշմանյանի գլխավորությամբ «Ալաշկերտ»-ը 2 անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ էլ նվաճել է Հայաստանի Գավաթը և Սուպերգավաթը:
Աբրահամ Խաշմանյանը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է «Միկա», «Արարատ», «Գանձասար», «Կիլիկիա», «Բանանց» «Ալաշկերտ» ակումբներում: Եղել է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ մարզիչը: