Ռուսաստանը պատրաստ է քննարկել եվրասիական անվտանգության համակարգի ստեղծումը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, երբ նրանք պատրաստ լինեն դրան, ասել է Վլադիմիր Պուտինը՝ ռազմական բուհերի շրջանավարտների հետ հանդիպմանը։
«Արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ես ուրվագծեցի Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգություն ստեղծելու աշխատանքի մեր տեսլականը։
Մենք պատրաստ ենք այս առանցքային, կենսական հարցերի լայն միջազգային քննարկմանը, ինչպես Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՊՀ-ի, ԵվրԱզԷՍ-ի, BRICS-ի մեր գործընկերների, այնպես էլ այլ միջազգային ասոցիացիաների, եվրոպական և ՆԱՏՕ-ի երկրների հետ»,-ասել է Պուտինը։